copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 19:14 12-01-2026

«Օրեշնիկ» հրթիռով խոցվել են Լվովի ավիավերանորոգման գործարանի արտադրամասերը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը «Օրեշնիկ» շարժական հրթիռային համալիրով հարվածել են Լվովի ավիավերանորոգման գործարանի արտադրամասերին, անօդաչու թռչող սարքերով` պահեստներին և գործարանի օդանավակայանի ենթակառուցվածքին:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

««Օրեշնիկ» շարժական գրունտային հրթիռային համալիրի հարվածից խոցվել են արտադրական արտադրամասերը, ԱԹՍ-ների պատրաստի արտադրանքով պահեստները, ինչպես նաև գործարանի օդանավակայանի ենթակառուցվածքը»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն` «Օրեշնիկ» համալիրի կիրառմամբ հարվածի արդյունքում շարքից հանվել է Լվովի պետական ավիացիոն վերանորոգման գործարանը:

Ամենից շատ դիտված