copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:00 09-07-2024

Մոսկվայից պնդում են՝ Վաշինգտոնը փորձում է Վրաստանում իշխանափոխության հասնել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վրաստան-արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին այսօր Մոսկվայից պնդել են, որ Վաշինգտոնը հաստատակամորեն մտադրվել է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Վրաստանում իշխանափոխության հասնել։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայությունը։

Հաղորդվում է, որ ԱՄՆ վարչակազմը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկաբեկման արշավ է մշակել»։ «Դրա հիմքում պետք է հոլիվուդյան լավագույն ավադույթներով մշակված սցենարներ՝ մասնավորաբար սենսացիոն բացահայտումներ լինեն», - ասվում է, հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է արևմուտքին, ապա վերջինս պնդում է, որ Վրաստանը շեղվել է եվրաինտեգրման ճանապարհից: Այսօր Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտնել, որ Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին կասեցված է, այսօր Թբիլիսիում լրագրողների հետ: Հերչինսկին նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ն սառեցրել է 30 միլիոն եվրոն, որը նախատեսված էր պաշտպանության ոլորտում Վրաստանին աջակցելու համար։

Ավելի վաղ Միացյալ Նահանգներն էլ ավելի վաղ վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության, խորհրդարանի անդամների և իրավապահ մարմիններին նկատմամբ:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հունիսի 3-ին ստորագրել էր երեք ընթերցում անցած, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից վետոյի ենթարկված և խորհրդարանի կողմից ևս մեկ անգամ հաստատված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին վիճահարույց օրինագիծը: Դրանից մեկ օր անց Վաշինգտոնը հայտարարեց, թե «վերանայում է Վրաստանի հետ հարաբերությունները և քննարկում են Վաշինգտոնի արձագանքը Վրաստանի կառավարության գործողություններին»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում