copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 18:30 10-01-2026

Եպիսկոպոսներին եմ միացել, ոչ թե Փաշինյանին․ 5 մլն-ի մասին լուրերը կեղծ են․ Վեհափառի դեմ դուրս եկած քահանաներ

«Ես չեմ ցանկանում որևիցէ հարցի պատասխանել։ Ձեր՝ լրագրողների մոտ հատուկ է, որ մարդ ասում է՝ ոչ, շարունակում եք։ Դե վերջ, ասեցի՝ չեմ ցանկանում, դրանից հասկանալի չի, որ զրույց չի լինելու»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, ով նախօրեին գրառմամբ հայտնել էր, որ միանում է Նիկոլ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների եկեղեցու «բարենորոգման» նախաձեռնությանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս եկեղեցու «բարենորոգման» նախաձեռնությամբ, որը, ըստ նրա, ներառում է եկեղեցու կառուցվածքային փոփոխություններ և կաթողիկոսի՝ Գարեգին Բ-ի հեռացում։

Շարժման սկզբում նախ 10 եպիսկոպոսներ միացան Նիկոլ Փաշինյանին, որոնք հանրության շրջանում ստացան տիրադավներ անունը,նախօրեին էլ մի շարք քահանաներ սոցիալական ցանցերում գրառումներով հայտարարել են, որ աջակցում են Փաշինյանին և միացել են եկեղեցու «բարենորոգման» նրա օրակարգին։

Ըստ ՔՊ-ականների և Նիկոլ Փաշինյանի՝ այս պահին մոտ 16 հոգևորական են հրապարակավ հայտարարել աջակցության մասին՝ ողջունելով Փաշինյանի նախաձեռնությունը։ Փաշինյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել ու զանգվածային աջակցություն հայտնել այս քահանաներին։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել այն քահանաների հետ, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանին և 10 տիրադավներին, սակայն նրանցից ոմանք առհասարակ չպատասխանեցին, որոշներն էլ խուսափեցին հարցերից կամ հրաժարվեցին դրանց պատաասխանել։

Տեր Զգոն քահանա Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցազրույց չի տալիս։ «Հարցազրույց չեմ տալիս ու հարմար էլ չի»,- նշեց նա ու անջատեց հեռախոսազանգը։

Տեր Գալուստ քահանա Սահակյանը նախ ասաց, որ չի ցանկանում խոսել, ապա մեր հարցին՝ արդյոք 5 մլն դրամի դիմաց է միացել Նիկոլ Փաշինյանին , պարզապես պատասխանեց․ «Առողջ եղեք», ապա անջատեց զանգը։

Տեր Բարդուղեմեոս քահանա Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ ինքը եպիսկոպոսներին է միացել, ոչ թե Նիկոլ Փաշինյանին։

«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ միացել, ես միացել եմ Հայ Եկեղեցու եպիսկոպոսներին և իմ հայտարարության մեջ ես գրել եմ և ավել մեկնաբանություն հիմա չեմ ուզում տամ։ Իհարկե ոչ, ես ավել բան չունեմ ասելու։ Երբ որ որոշեմ հարցազրույց տալ, կասեմ, որ հարցազրույց եմ տալիս ու դուք էլ կգաք, կմասնակցեք»,- պատասխանեց նա։

Վեհափառի դեմ դուրս եկած մեկ այլ հոգևորական էլ՝ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը պնդեց, որ չափազանց զբաղված է և անջատեց հեռախոսազանգը։ «Ես հարցազրույց չեմ տալիս, հիմա շատ զբաղված եմ, հետո կխոսենք»,- ասաց նա։

Հավելենք, որ ի հակադրումն այս քահանաների քայլի, Մայր Եկեղեցու մի շարք հոգևորականներ անվերապահ աջակցություն են հայտնել Վեհափառին ու հայտարարել, որ ամուր կանգնած են եկեղեցու և կաթողիկոսի կողքին։

Հավատացյալ հոտը ակտիվ քննադատեց այն քահանաներին, որոնք միացել են Փաշինյանին՝ նշելով, որ դա վտանգավոր է եկեղեցու համար։

Մյուս կողմը՝ ՔՊ-ականները, իշխաանության և «բարենորոգման» կողմնակիցները պնդում են, որ եկեղեցու բարեփոխումները անհրաժեշտություն։

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Նիկոլ Փաշինյանին միանալն իր գինն ունի։ Ըստ նոււյն լուրերի՝ Փաշինյանին միացած քահաներից յուրաքանչյուրին Վեհափառի դեմ դուրս գալու համար տրամադրվել է 5 մլն դրամ։

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում