copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 21:02 27-11-2025

Դիմում Վեհափառին՝ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսներին կարգալույծ անելու համար

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը դիմում է Վեհափառ Հայրապետին․

«Ես՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդս, խնդրում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին կարգալույծ անել հետևյալ եպիսկոպոսներին և արքեպիսկոպոսներին՝

1․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին,
2․ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին,
3․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին,
4․ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանին,
5․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին,
6․ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին,
7․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին
8․ Արտակ եպիսկոպոս Տիգրանյան

հիմք ընդունելով վերջիններիս կողմից կատարված հետևյալ գործողությունները․

1․ Փորձել եկեղեցու ներքին կյանքին և գործերին խառնել երրորդ կազմակերպությունների, ներառյալ՝ ՀՀ Կառավարությանը, ՀՀ Քննչական Կոմիտեին (այսուհետ՝ ՔԿ) և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությանը, սեփական նախաձեռնությամբ ի հայտ եկած կեղծ օրակարգը սպասարկելու և իրենց համար ցանկալի արդյունքի հասնելու համար

2․ Սեփական օրակարգը սպասարկելու համար խեղաթյուրել Եպիսկոպոսաց Ժողովի որոշումները և դեմ գնալ ժողովի արդյունքներին

3․ Դեմ գնալ Ազգային-եկեղեցական ժողովի որոշմանը՝ համարձակվելով իրենց փոքրիկ խմբակի ցանկությունը հակադրել ժողովի որոշմանը, ըստ որի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն է Գարեգին Երկրորդը

4․ Խախտել ՀՀ օրենքը ակնհայտորեն համագործակցելով ՀՀ Քննչական Կոմիտեի հետ և տեղեկություններ ստանալով վերջինից առանց այդ իրավունքը ունենալու

5․ Շահարկել ՔԿ-ից ստացած տեղեկությունները՝ մանիպուլացնելու և խեղելու հանրային կարծիքը Վեհափառ Հայրապետի և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ, այդպիոսվ՝ փորձ անելով վարկաբեկել վերջիններիս բարի համբավը և հավատավոր ժովորդին հրամցնել սեփական օրակարգը

6․ Որպես ճշմարտություն ընդունել որոշումը այն ՔԿ-ի, որ հանիրավի բանտարկել է Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսներին և Մկրտիչ եպիսկոպոսին։ Այդպիսով նաև դեմ գնալ Բարձրագույն Հոգևոր Ժողովի այն հայտարարությանը, որ ՔԿ գործողությունները ապօրինի են և ուղղորդվում են ՀՀ ներկայիս իշխող վարչակազմի կողմից Հայ Առաքելական Եկեղեցին պառակտելու համար

Խնդրում են նաև քննել համացանցում լայն տարածքում ստացած պառակտիչ հայտարարության իսկությունը և պարզել, թե արդյոք այդ հայտարարության տակ ստորագրել են նաև Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Սիոն եպիսկոպոս Ադամյանը։

Խնդրում եմ նաև քննել վերջիններիս կարգալույծ անելու հարցը, եթե հայտարարության բովանդակության իսկությունը հաստատվի՝ հիմք ընդունելով վերոնշյալ պատճառները»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում