Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 11:40 10-01-2026

Տիրադավները վաղ թե ուշ ծնկի են գալու Եկեղեցու առաջ և ներում են խնդրելու․ Տիգրան Աբրահամյան

Պառակտիչը, որը երկրում ունի կառավարչի կարգավիճակ, ունի մեկ նպատակ` քանդել-ոչնչացնել երկրում համերաշխություն, միասնություն և ամրություն ապահովող հիմնական ինստիտուտը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Նրան միացող տիրադավները վաղ թե ուշ ծնկի են գալու Եկեղեցու առաջ և ներում են խնդրելու: Թե այն հոգևոր առումով ինչ հանգուցալուծում կունենա` հարցի այլ կողմն է:
Ես նույնիսկ չեմ էլ ուզում այդ մարդկանց բացատրել, թե իրենց քայլերն ում և ինչին են ծառայեցվելու` իրենք գիտեն:

Եթե իրենք ընտրել են դավաճանի, ուրացողի և արժեզուրկի կարգավիճակ, ապա դա իրենց ընտրությունն է:

Պետության առողջ ու կենսունակ խմբերի, կառույցների խնդիրն է, որպեսզի երկրում տեղի ունեցող զարգացումները ճիշտ հուն թեքի` այն վերածելով առողջացման, այլ ոչ թե ոչնչացման պրոցեսի:

Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված