copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 16:37 09-01-2026

Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել են Սիրիա

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան հանդիպել է Դամասկոս ժամանած Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարներ Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Բանակցությունների ընթացքում, որոնց մասնակցել է նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ Շիբանին, կողմերը քննարկել են համագործակցության զարգացման ուղիները, մասնավորապես՝ տնտեսական գործընկերության և կայուն զարգացման, մարդասիրական հարցերի և Եվրոպայում փախստականների հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում կայունության վերականգնմանն ու ամրապնդմանը։

Հանդիպումից հետո Կոշտան հայտարարել է, որ այցի նպատակն է ցույց տալ ԵՄ-ի անսասան աջակցությունը Սիրիային։ Ֆոն դեր Լայենն իր հերթին ընդգծել է, որ «Եվրոպան կանի ամեն ինչ՝ երկրի վերականգնմանն ու վերակառուցմանն աջակցելու համար»։

Հանդիպումը տեղի է ունեցել Հալեպում Սիրիական ժողովրդավարական ուժերի և սիրիական բանակի միջև բախումների ֆոնին։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ չնայած Սիրիայի պաշտպանության նախարարության նախկինում հայտարարված ժամանակավոր հրադադարին, քրդամետ զինյալները հրաժարվել են լքել քաղաքի շրջանները և կրակ են բացել ավտոբուսների ուղղությամբ, որոնք պետք է իրենց տեղափոխեին երկրի հյուսիս-արևելք:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում