Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 23:17 08-01-2026

Մադուրոյի առևանգումը կապված է դավաճանության և գաղտնի համաձայնության հետ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մադուրոյի առևանգումը կապված է դավաճանության և գաղտնի համաձայնության հետ, հաղորդում է Belta-ն։

«Ես ուզում եմ, որ դուք հասկանաք. ամեն ինչ կար։ Պայմանավորվածությունը, վճարված գումարը, այդ թվում՝ Վենեսուելայի բնակիչներին։ Ե՛վ զինվորականներին, և՛ քաղաքացիական անձանց։ Կար գաղտնի համաձայնություն, և՛ դավաճանություն։ Ամեն ինչ կար»,- նշել է նա։

Նա նաև ասել է, որ Մադուրոյի կնոջը առաջարկվել է մնալ Վենեսուելայում, բայց նա հրաժարվել է՝ ընտրելով լինել ամուսնու հետ։