copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 19:48 04-01-2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել են առևտրային հարաբերություններ. Ալիևն՝ ԱՄՆ պատվիրակությանը

Այսօր Ալիևն ընդունել է ԱՄՆ սենատորների և կոնգրեսականների պատվիրակությանը, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Պատվիրակությունը շնորհավորել է Ալիևին անցած տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման շրջանակներում ձեռք բերված նվաճումների համար։

Նշելով ձեռք բերված համաձայնությունների պատմական նշանակությունը՝ Ալիևը հատկապես ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերն այս գործընթացում: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի ջանքերը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջխաղացման ուղղությամբ: Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ՝ շեշտը դնելով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման, ինչպես նաև Ղազախստանից և Ռուսաստանից ցորենի տարանցման վրա՝ Ադրբեջանի տաարծքով: Ալիևը հույս է հայտնել, որ TRIPP միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային տրանսպորտային կապերի համար:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Ազատության աջակցության մասին» օրենքի անարդար 907-րդ լրացումն անհամատեղելի է երկրների միջև հարաբերությունների ներկայիս վիճակի հետ։ Նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ կասեցնելու այս դրույթը և հույս է հայտնել, որ Կոնգրեսի անդամները կշարունակեն այն լիովին չեղյալ համարելու իրենց ջանքերը։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան