copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 13:30 04-01-2026

Կուբան պատրաստ է սեփական արյnւնը թափել ի պաշտպանություն եղբայրական Վենեսուելայի

Կուբան պատրաստ է սեփական արյունը թափել ի պաշտպանություն եղբայրական Վենեսուելայի՝ այդ երկրի դեմ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների ֆոնին: Այս մասին ասվում է Կուբայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, գրում են ռուսական ԶԼՄ-ները։

«Հանուն այս եղբայրական երկրի և նրա ժողովրդի մենք պատրաստ ենք նույնիսկ սեփական արյունը տալ, ինչպես Կուբայի համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Կուբայի իշխանությունները խստորեն դատապարտել են Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան՝ այն անվանելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտող հանցավոր գործողություն:

Կուբայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ ԱՄՆ-ի գործողություններն ուղղված են ոչ միայն Վենեսուելայի, այլև Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի այլ երկրների վախեցմանը, տարածաշրջանում հեգեմոն նկրտումների վերականգնմանը:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան