copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 10:55 04-01-2026

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը Սիրիայում հարվածել են ԻԳԻԼ-ի զինապահեստին

Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի Typhoon ինքնաթիռները միացել են ֆրանսիական ավիացիային և համատեղ հարված հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման կողմից օգտագործվող ստորգետնյա զինապահեստին, հայտնել է BBC News-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ հետախուզությամբ ճշտված օբյեկտը, ենթադրաբար, նախատեսված էր զենքի և պայթուցիկ նյութերի պահեստավորման համար և գտնվում էր լեռներում՝ Պալմիրայից հյուսիս՝ Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող հնագույն քաղաքի մոտ։

«Ինքնաթիռները կիրառել են կառավարվող Paveway IV ռումբեր՝ օբյեկտին տանող մի շարք թունելներին հարվածելու համար... նախնական տեղեկություններով, թիրախը հաջողությամբ խոցվել է»,- հայտնել են գերատեսչությունից։

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ շաբաթ ուշ երեկոյան հասցված հարվածի հետևանքով քաղաքացիական բնակչությանը վնաս պատճառելու որևէ նշան չի եղել, և բոլոր ինքնաթիռները բարեհաջող վերադարձել են։

Typhoon FGR4 ինքնաթիռներն օգնության են բերվել Voyager լիցքավորող լցանավով։

«Այս գործողությունը ցույց է տալիս մեր առաջնորդությունը Միացյալ Թագավորությունում և վճռականությունը՝ ուս ուսի կանգնելու մեր դաշնակիցների հետ, որպեսզի կանխենք ԴԱԻՇ-ի (ԻԳԻԼ) ցանկացած վերածնունդ և նրանց վտանգավոր ու բռնի գաղափարախոսությունը Մերձավոր Արևելքում»,— հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան