copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 21:49 02-01-2026

Զելենսկին Օլեգ Իվաշչենկոյին նշանակել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օլեգ Իվաշչենկոյին, որը մինչ այս ղեկավարում էր Ուկրաինայի արտաքին հետախուզության գլխավոր վարչությունը, նշանակել է երկրի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար։

«Այսօրվանից Օլեգ Իվաշչենկոն մեր երկրի ծառայությունը կշարունակի և կիրականացնի ռուսական ռազմական ներուժի սահմանափակման առաջադրանքները՝ որպես Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար»,- «Տելեգրամ»-ի իր էջում գրել է Զելենսկին։

Ավելի վաղ Զելենսկին Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին նշանակել էր նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնում։

Ամենից շատ դիտված