copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 20:21 02-01-2026

Սպիտակ տան բժիշկները հայտնել են, որ ես «կատարյալ առողջական վիճակում» եմ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան բժիշկները հայտնել են, որ ինքը կատարյալ առողջական վիճակում է և երրորդ անգամ անընդմեջ հաջողությամբ հանձնել է ճանաչողական թեստը։

«Սպիտակ տան բժիշկները հայտնել են, որ ես «կատարյալ առողջական վիճակում» եմ և որ ես «հանձնել եմ» (այսինքն՝ ճիշտ եմ պատասխանել հարցերի 100%-ին) իմ երրորդ անընդմեջ ճանաչողական գնահատումը, որը ոչ մի նախագահ կամ նախկին փոխնախագահ չի համարձակվել հանձնել»,- ասել է Թրամփը Truth Social-ում արված գրառման մեջ։

Թրամփը նաև հավելել է, որ ինքը խորապես համոզված է, որ ԱՄՆ նախագահի կամ փոխնախագահի ցանկացած թեկնածու պետք է հանձնի մարտահրավեր նետող, խիստ և հուսալի ճանաչողական կարողությունների թեստ։

Նա նաև նշել է, որ երկիրը չպետք է կառավարվի «հիմար կամ անգործունակ մարդկանց» կողմից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին