Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 12:31 31-12-2025

Երևանում բեռնատարների համար որոշ ժամերին սահմանափակումներ են կիրառվելու

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վաղվանից 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար Երևանի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 08:00–10:00-ը և 17:00–20:00-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։

«Հարգելի՛ վարորդներ, վաղվանից սկսած 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար Երևանի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-10-ը և 17-20-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել սահմանված կարգը և նախազգուշացնում, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- գրել է Սարգսյանը։

Ամենից շատ դիտված