copy image url
Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 12:59 30-12-2025

«Թրամփի ճանապարհը» կարող է ազդել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության վրա. Կոպիրկին

Ռուսաստանը ուշադիր հետևում է Վաշինգտոնում հայտարարված «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» հայ-ամերիկյան նախագծի շուրջ զարգացումներին, ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ռուսական «Ноев Ковчег» թերթին տված հարցազրույցում:

«Մինչ այժմ մենք լսել ենք միայն շքեղ անունը: Որքանով մենք գիտենք, դրա իրականացման գործնական աշխատանքները դեռևս չեն սկսվել: Մեր դիրքորոշումը կձևակերպվի, երբ այս նախաձեռնությունը ձևավորվի»,- հայտնել է Կոպիրկինը:

Նա նշել է, որ «Թրամփի ճանապարհը» կարող է ազդել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության վրա, քանի որ ապրանքների անցումը Հայաստանի տարածքով կարգավորվում է, ի թիվս այլ բաների, Եվրասիական տնտեսական միության օրենքներով:

«Մենք պատրաստ ենք մեր հայ գործընկերների հետ այս հարցի շուրջ առարկայական խորհրդակցությունների: Ռուսաստանը մշտապես պաշտպանել է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հատկապես այն պատճառով, որ այս ոլորտում առաջընթացը սկզբնապես հիմնված էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին կնքված եռակողմ համաձայնագրերի մի շարքի վրա: Մենք կարծում ենք, որ համապատասխան գործընթացները պետք է հաշվի առնեն տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների և նրանց հարևանների շահերը», - նշել է ՌԴ դեսպանը:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում