copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 21:12 29-12-2025

Հաստատվել է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների երկարաձգումը. ՆԳՆ

ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը. սա նշանակում է, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձինք կարող են շարունակել օգտագործել իրենց վկայականները, որոնց վրա ժամկետ նշված չէ, սակայն առկա է QR կոդ։

ՆԳՆ համապատասխան հաղորդագրությունը տեղադրում ենք ստորև.

ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի թվականի 1934-Ն որոշմամբ՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձինք կարող են շարունակել օգտագործել իրենց վկայականները, որոնց վրա ժամկետ նշված չէ, սակայն առկա է QR կոդ։ Համակարգն ավտոմատ կերպով երկարաձգում է քարտի ժամկետը մինչև սահմանված օրը։

Մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս ժամանակավոր պաշտպանության վկայականի առկայությունը պարտադիր չէ։

Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո փոխվել է անձնագիրը (կորուստ, ժամկետի ավարտ, վնասում), ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նոր տվյալներով վկայական ստանալու, քանի որ վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։

Տեղեկացնում ենք նաև, որ սահմանահատումից առաջ հնարավոր է ստուգել քարտի QR կոդը և տեսնել վկայականի վավերականության ժամկետը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին