Ներքին Արտաքին 7 ամիս առաջ - 13:18 29-12-2025

Թող գալիք տարին լինի գործընկերության առաջընթացի և խաղաղության տարի. Քրիստինա Քվին

2026 թ․ ընդառաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր ջերմ մաղթանքներն է հղել հայ ժողովրդին՝ մաղթելով խաղաղ, ուրախ ու բարեկեցիկ Նոր տարի։

«Տոներին ընդառաջ շնորհակալ լիելու առիթներ շատ կան։  2025թ-ին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում։     

Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի:

Նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած պատմական հանդիպման ընթացքում նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը,որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր ընթացքի համար։
    
Միասին մենք աշխատում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ: Մեկնարկում ենք նաև նոր հայ-ամերիկյան նախաձեռնություններ տեխնոլոգիաների, էներգետիկայի, կապուղիների և անվտանգության ասպարեզներում, որոնք կնպաստեն բարգավաճմանն ու կայունությանը։

ԱՄՆ դեսպանության բոլոր աշխատակցերի անունից շնորհակալություն եմ հայտնում բարեկամության և գործընկերության համար։ Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարիք: Թող գալիք տարին լինի խաղաղության և ուրախության  տարի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- մաղթել է դեսպանը: