copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 12:37 29-12-2025

Ամանորի առթիվ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով

Հարգելի ուղևորներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Աշխատանքային ժամերում կլինեն որոշ փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի Մետրոպոլիտենը:

«Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ի ժամը 02:30-ը։

Խնդրում ենք ուշադիր լինել․ տեխնիկական որոշ հարցերով պայմանավորված՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23:45-ից մինչև հունվարի 1-ի ժամը 00:15-ը (30 րոպե) մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում գնացքները կանգառ չեն կատարելու։

Մաղթում ենք ձեզ ջերմ ու հաճելի տոնական օրեր, ինչպես նաև՝ ապահով և հարմարավետ երթևեկություն»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին