copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 12:18 29-12-2025

Փողոցային բարքերով խոսող անձինք ստիպում են իրենց լեզվով հիշեցնել, թե ինչպիսինն է կարգ ու կանոնը. Ավինյան

Միգուցե սա միակ լեզուն է, որ մեր փողոցային բարքերով առաջնորդվող գործընկերները հասկանում են, դա անհրաժեշտ և որոշ դեպքերում անփոխարինելի արձագանք է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ առայսօր ավագանու նիստերն անցնում են լարված մթնոլորտում, և ինչո՞ւ է Ավինյանը դա թույլ տալիս:

«Փողոցային բարքերով խոսող այն անձինք, ովքեր պատահմամբ հայտնվել են ավագանու կազմում, պարբերաբար ստիպում են իրենց լեզվով հիշեցնել, թե ինչպիսին է կարգ ու կանոնը: Ցավում եմ, որ ստիպված եմ տարին մեկ անգամ նման արձագանք ունենալ, բացարձակապես հաճույք չեմ ստանում նման խոսույթից: Բայց՝ միգուցե սա միակ լեզուն է, որ մեր փողոցային բարքերով առաջնորդվող գործընկերները հասկանում ու ընկալում են»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ