Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 16:00 28-12-2025

Քանի էս իշխանությունը կա, ոչ մի լավ բան էլ չի լինի. հարցում

2026 թվականը, ըստ արևելյան օրացույցի, Հրեղեն ձիու տարի է։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել՝ իրենց կարծիքով ինչ կարող է բերել հրեղեն ձին Հայաստանին։

Մի տղամարդ խոստովանեց․ «Հոգու խորքում պատասխանը՝ չգիտեմ, բայց ասում են՝ լավ կլինի»։

Մեկ այլ անցորդ վստահ էր․ «Լավություն, խաղաղություն, հաջողություն»։

«Ոչ մի լավ բան չի բերի, քանի էս իշխանությունը ստեղ ա»,- պատասխանեց մի տղամարդ։

«Ով ինչ նպատակ ունի, թող 2026-ին կատարվի»,- նշեց մի կին։

Հարցմանը կատակով մի կին ասաց․ «Ինձ «պաեզդկա» ա բերել՝ ես գնում եմ Դուբայ»։

Մի կին, որի ամուսինը պատերազմի մասնակից է եղել, հուզվելով ասաց. «Խաղաղություն, մեր սահմաններին ամրություն, թող երջանիկ լինեն բոլոր ընտանիքները»:

Հարցվածներից մեկն էլ հրեղեն ձիուց ակնկալում էր հրեղենություն, խելք, հզորություն ու շատ լավ բաներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը