Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 09:32 28-12-2025

Անիի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար

Հանրապետության ողջ տարածքում առատ ձյուն է տեղացել, ինչի հետևանքով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ներկայացնում է, թե ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին:

Ստորև ներկայացնում ենք պաշտոնական հաղորդագրությունը.

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ են կցորդով բեռնատարների համար։
Տիգրանաշենի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Լուսաղբյուր գյուղից մինչև Ջաջուռի ոլորաններ հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Երասխի շրջադարձից մինչև Զանգակատուն հատվածը փակ է բեռնատարների համար։

Արարատի, Կոտայքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Արագածի, Ապարանի, Աշոցքի, Անիի, Ամասիայի, Սևանի, Ճամբարակի, Վանաձորի, Թումանյանի և Սիսիանի տարածաշրջաններում, Գյումրի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն:

Մ-2 ավտոճանապարհին՝ Արարատի մարզի հատվածում, Անիի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ