Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 20:57 26-12-2025

Հայաստանում գրանցված է 1 մլն տրանսպորտային միջոց. նախարարը՝ մայրաքաղաքի խցանումների մասին

Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը հասնում է 1 մլն-ի, «Հարցնում է քաղաքացին» հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Երևանի խցանումներին։

Նախարարը հիշեցրեց, որ մայրաքաղաքի երթևեկության կազմակերպման պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, բայց հավելեց, որ քաղաքային իշխանությունների հետ մշտապես գործակցում են։

«Այս տարի հասցրել ենք 31 փոփոխություն իրականացնել հենց նախարարության առաջարկով, ինչը թույլ է տվել բարձրացնել խաչմերուկների թողունակությունը։ Չեն բացառվում նոր փոփոխությունները»։

Ամենից շատ դիտված