copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 10:10 25-12-2025

Երևանում 3 անչափահասներ վիճաբանել, ապա ծեծի են ենթարկել 16-ամյա տղային․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ​​​​​​​  

Դեկտեմբերի 18-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի անչափահասի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Օ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ դեկտեմբերի 18-ին ժամը 21։00-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասում Երևանի բնակիչներ 16-ամյա Է․ Յ․-ն, 15-ամյա Լ․ Ա․-ն, 15-ամյա Խ․ Ս․-ն և Գ․Օ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում, Է. Յ․-ն, Լ. Ա․-ն և Խ. Ս․-ն հարվածներ են հասցրել Գ. Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից