copy image url
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 00:12 25-12-2025

Նիկոլներն անցողիկ են, իսկ մեր կապը հողից է, որը չի ջնջվում որոշումներով, չի կտրվում սահմաններով. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Միայն քամուն եմ վստահում իմ կարոտը։ Շշուկով եմ պատմում կարոտիս մասին, որ չցավեցնեմ աշխարհը, բայց քամին չի վախենում ցավից․ նա ստեղծված է հենց դրա միջով անցնելու համար։

Երբ ամեն ինչ բաժանեցին՝ անունները, ճանապարհները, քամին մնաց մեր միջև։ Նա դարձավ կապողը, երբ կամուրջները դարձան միակողմանի։ Նա է բերում իմ շունչը դեպի քեզ, ու քո սպասումը՝ դեպի ինձ։ Այդպես ենք սկսել ճանաչել իրար՝ ոչ թե տեսնելով, այլ սպասելով։

Բայց սպասումն այստեղ պարտություն չէ։ Սպասումը հավատ է, որ վերադարձ գոյություն ունի։ Ոչ թե որպես պատրանք, այլ որպես օր, որը դեռ չի եկել, քանզի ժամանակը չի հաղթում նրան, ով չի հրաժարվում։ Քամին դա էլ է սովորեցրել ինձ․ նա երբեք չի կանգնում, բայց միշտ վերադառնում է։

Նիկոլները կլինեն ու չեն լինի՝ դա քամու համար անկարևոր է։ Նրանք անցողիկ են, ինչպես փոշին, որ քամին մի պահ բարձրացնում է, հետո թողնում հողի վրա։ Իսկ մեր կապը հողից է, ոչ թե փոշուց։ Այն չի ենթարկվում հրամանների, չի ջնջվում որոշումներով, չի կտրվում սահմաններով։

Ես սպասում եմ քեզ ոչ թե մենակ, այլ քամու հետ։ Նա պահում է իմ խոստումը, որ ես քոնն եմ՝ հավերժ։ Եվ դու իմն ես ոչ թե, որովհետև մոտ ես, այլ որովհետև սպասում ես։ Իսկ որտեղ սպասումը փոխադարձ է, այնտեղ վերադարձն արդեն սկսել է իր ճանապարհը։
Մի օր քամին այլևս չի պատմի իմ կարոտը։ Նա պարզապես կլռի։ Այդ լռությունը կլինի հանդիպման ձայնը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել