copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 23:42 24-12-2025

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում․ «BMW»-ն գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր`դեկտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20:15-ի սահմաններում Կաթնառատ գյուղի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն, սակայն վիրավորներից մեկը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: