copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 23:50 23-12-2025

Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է

Անկարայից մեկնող ինքնաթիռն անհետացել է ռադարներից։

Reuters-ը հաղորդում է, որ ինքնաթիռում է Լիբիայի բանակի շտաբի պետը։

Haberturk-ի տվյալներով՝ միջադեպի պատճառով Անկարայի օդային տարածքը փակվել է թռիչքների համար։

Թուրքական իշխանությունները հաստատել են, որ Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է, փրկարարները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորները։

Հայտնի է, որ կործանված օդանավում է եղել 5 մարդ, այդ թվում՝ Լիբիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մուհամեդ Ալի Ալ-Հադդադը։

Լիբիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետն այսօր Անկարայում էր գտնվում թուրք գործընկեր, գեներալ-գնդապետ Սելչուկ Բայրաքթարօղլուի պաշտոնական հրավերով: Նա հանդիպել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:

Ամենից շատ դիտված