Ներքին 8 ամիս առաջ - 10:50 23-12-2025

Կներեք արտահայտությանս համար, Ձեր «քուչում» չեք․ Ավինյանը բարկացավ

Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը քվեարկության դրեց օրակարգի նախագիծը։ Այդ պահին «Մայր Հայաստան» խմբակցությունից Սամվել Հակոբյանը տեղից ինչ-որ բան ասաց, որը չլսվեց։

Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց. «Պարոն Հակոբյան, էս Դո՞ւք եք, Դուք ձեր բակում չեք, կներեք արտահայտությանս համար, ձեր քուչում չեք, խնդրում եմ մի քիչ չափավոր, Ձեր արտահայտությունների մեջ էլ տենց փողոցային ձեր լեքսիկոնով մի քիչ զուսպ եղեք։

Ժողովուրդ ջան, ասենք, ամեն ինչը պատվով կարելի է ընդունել։ Հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ, որ այն, այսպես ասած, տորիչելյան դատարկության մեջ ձեր օրակարգի, որ բան չունեք ասելու, ամբողջ լրատվական դաշտը լցված է այն մասին, որ նոր թանկացումներ են սպասվում։ Մարդիկ զարմացած ինձ գրում են, ասում են՝ էս ի՞նչ նոր թանկացումներ են, ի՞նչ է փոխվում»։

Այդ պահին դահլիճից առարկություններ հնչեցին, որին Ավինյանն արձագանքեց. «Լռություն, հարգելի գործընկերներ, ես իմ նիստը վարողի իրավունքից, իմ արտահերթ ելույթից օգտվելով ասում եմ այն ինչը որ ճիշտ եմ համարում և հետևապես խնդրում եմ այս տվայլտանքների մեջ պետք չի ընկնել նորմալ է ամեն ինչ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում