Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 22:07 22-12-2025

Թրամփը տարբեր երկրներից հետ է կանչել 48 դեսպանների. NYP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել 48 ամերիկյան դեսպանների, որոնք աշխատել են Աֆրիկայի, Ասիայի, Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներում:

Այս մասին հայտնում է «New York Post»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչին։

Կադրային որոշումների պատճառները պաշտոնապես չեն նշվում։ Միաժամանակ ասվում է, որ ռոտացիայի տակ հայտնված դիվանագետները կպահպանեն դիվանագիտական ծառայության աշխատակիցների կարգավիճակը։ Վաշինգտոն վերադառնալուց հետո նախատեսվում է նրանց նոր պաշտոնների նշանակել։

Պարբերականի աղբյուրն ընդգծել է, որ նման քայլերը ցանկացած նոր վարչակազմի համար ստանդարտ են։ Նրա խոսքով՝ դեսպանները հանդես են գալիս որպես նախագահի անձնական ներկայացուցիչներ, և պետության ղեկավարն իրավունք ունի արտասահմանում նշանակել այնպիսի անձանց, որոնք կիսում և առաջ են տանում «Առաջին հերթին Ամերիկան» գիծը:

Ամենից շատ դիտված