copy image url
Ավելին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:26 22-12-2025

Հայկ Մկրտչյանը նմանակում է Աստղիկ Ալավերդյանին. մարդ որ սեփական ծնողին է նմանակում, ինչ սպասես իրենից

Բլոգեր Հայկ Մկրտչյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ նմանակում է դերասանուհի Աստղիկ Ալավերդյանին, ինչն առաջացրել է մեծ քննադատություն։ Աստղիկն արձագանքել է կոպիտ մեկնաբանությամբ․

«Ուրախ եմ, որ ինչքան չկայացած մարդ կա, փորձում է իմ՝ կայացած կնոջ կերպարի վրա կոնտենտ ստեղծել։ Մարդ, որ իր սեփական ծնողներին ծաղր ու ծանակի է ենթարկում, էլ ինչ սպասես էդ մարդուց»,- գրել է նա։

Հայկը փակել է տեսանյութի մեկնաբանությունների հատվածը և նշել, որ շատերը հումորի զգացում չունեն։

Բլոգերը պատասխանել է, որ մարդու խոսքի ու ժեստիկուլյացիայի կրկնօրինակելը ծաղր չէ․ «Մարդը, ով հումորը չի տանում, կարող է նայել ու ասել ինձ դուր չի եկել կամ չի ստացվել, ոչ ավելին», – նշել է նա։

Նա նաև ընդգծել է, որ իր և ծնողների հարաբերություններն օրինակելի են․ «Կերազեք ունենաք իմ ու ծնողներիս ջերմ հարաբերությունները, աջակցությունը, նվիրումը և երջանկությունը, ինչպես նաև այն պատրաստակամությունը, որ ծանր օրվանից հետո միասին տեսնվենք»։

Հ. գ. Տենաս հումորի զգացում չի լինում թուրքիայից ներմուծել։

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի