copy image url
Արտաքին Ներքին 5 ամիս առաջ - 12:03 22-12-2025

Ֆրանսիայի ՏԻՄ մարմինները հանդես են գալիս հայ գերիների ազատ արձակման պահանջով

Վերջին օրերին զգալիորեն ակտիվացել են Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող նախաձեռնությունները՝ ուղղված Ադրբեջանում պահվող հայ գերիների պաշտպանությանը և ազատ արձակմանը:

Մասնավորապես, դեկտեմբերի 17-ին Փարիզի քաղաքային խորհուրդը ընդունեց բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում կամայականորեն պահվող հայ գերիների պաշտպանությունն ու անհապաղ ազատ արձակումը։ Փարիզի քաղաքային իշխանությունը պաշտոնապես վերահաստատել է իր հանձնառությունը Արցախի ժողովրդի ու մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի կիրառման նկատմամբ:

Ընդունված բանաձևի մեջ հիշեցվում է, որ 2020 թվականի սեպտեմբերից սկսված ադրբեջանական ռազմական գործողություններից, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության անկումից հետո, մի խումբ հայ քաղաքական, ռազմական և քաղաքացիական գործիչներ ձերբակալվել են և ներկայումս դատվում են Բաքվում։ Բացի այդ, հղում է կատարվում քաղաքի կողմից 2020 թվականից ի վեր իրականացված գործողություններին՝ մարդասիրական օգնության տրամադրում, քաղաքական աջակցություն, Արցախի ժողովրդին պատվավոր քաղաքացիության շնորհում, ինչպես նաև նախաձեռնություններ, որոնք նպատակ են հետապնդել միջազգային տեսանելիություն ապահովել բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին։

Նույն օրը նմանատիպ դիրքորոշում է արտահայտել նաև Նիցցա քաղաքը։ Քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի նախաձեռնությամբ՝ քաղաքապետարանի շենքի ճակատին ցուցադրվել են քսաներեք հայ գերիների լուսանկարները՝ նրանց ճակատագրի վրա հանրային ուշադրություն հրավիրելու նպատակով : Սոցիալական ցանցերում հրապարակված իր հայտարարության մեջ Նիցցայի քաղաքապետը արցախցի բանտարկյալներին գնահատել է որպես պատանդներ և կոչ արել Ֆրանսիային ու Եվրոպային հանդես գալ վճռական քայլերով ադրբեջանական իշխանությունների դեմ։

Փարիզում և Նիցցայում միաժամանակ իրականացված այս նախաձեռնությունները պատահական չեն։ Դրանք հուշում են ավելի լայն գործընթացի մասին: Ֆրանսիայի բազմաթիվ համայնքներ և տեղական ինքնակառավարման իշխանություններ ստանձնել են բարոյական և քաղաքական պարտավորություն : Մասնավորապես, նրանք բարձրաձայնում են հայ գերիների հարցի մասին հատկապես այն պայմաններում, երբ միջազգային քաղաքական և դիվանագիտական մակարդակում առկա են լռություն ու անգործություն։

Այս նախաձեռնությունները ցույց են տալիս ֆրանսիական հանրության և ֆրանսիացի քաղաքական գործիչների մի ստվար հատվածի ընդհանուր կամքը՝ հիշեցնելու, որ կամայական ազատազրկումները, արդար դատաքննության բացակայությամբ իրականացվող դատավարությունները և մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումներ են և արժանի են դատապարտման՝ անկախ աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցությունից։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել