copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 22:54 19-12-2025

Թայվանում հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Թայվանի մայրաքաղաք Թայբեյի բանուկ փողոցներից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը։

Առնվազն 4 մարդ զոհվել է, կան բազմաթիվ վիրավորներ: Նշվում է, որ հարձակումից առաջ տղամարդը ծուխ արձակող ռումբեր է նետել։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակում իրականացրած տղամարդն ինքնասպան է եղել, երբ ոստիկանությունը փորձել է ձերբակալել նրան: