Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 13:31 19-12-2025

Հայաստան-Վրաստան սահմանը հատում է 22 վագոն ադրբեջանական բենզինը. Պապոյան

Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։

Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է։

Ավելի վաղ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի առաջին խմբաքանակը։

SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինով 22 երկաթուղային վագոն կբեռնվի՝ համաձայն նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության։

Ամենից շատ դիտված