Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 5 ամիս առաջ - 21:59 18-12-2025

ԱԱ-2026-ի մրցանակային ֆոնդը ռեկորդային կլինի. հայտնի է հաղթողի ստանալիք գումարը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհուրդը հաստատել է 2026 թվականի աշխարհի առաջնության մասնակիցներին հատկացվելիք մրցանակային գումարների չափը։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ընդհանուր առմամբ, ՖԻՖԱ-ն ազգային ասոցիացիաների միջև կբաշխի 727 միլիոն դոլար։ Մրցանակային հիմնական ֆոնդը կազմում է 655 միլիոն դոլար, որը կբաշխվի հետևյալ կերպ՝ ըստ զբաղեցրած տեղերի.

Չեմպիոն — 50 մլն դոլար
2-րդ տեղ — 33 մլն դոլար
3-րդ տեղ — 29 մլն դոլար
4-րդ տեղ — 27 մլն դոլար
5-8-րդ տեղեր — 19-ական մլն դոլար
9-16-րդ տեղեր — 15-ական մլն դոլար
17-32-րդ տեղեր — 11-ական մլն դոլար
33-48-րդ տեղեր — 9-ական մլն դոլար

Բացի բուն մրցանակային գումարներից, որակավորման փուլը հաղթահարած յուրաքանչյուր հավաքական կստանա հավելյալ 1,5 մլն դոլար՝ մրցաշարի նախապատրաստական ծախսերը հոգալու համար։

Սա նշանակում է, որ ԱԱ-2026-ի բոլոր մասնակիցներին, անկախ արդյունքից, երաշխավորված է առնվազն 10,5 մլն դոլար (9 մլն՝ խմբային փուլին մասնակցելու և 1,5 մլն՝ նախապատրաստության համար)։

Armsport

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան