copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:09 17-12-2025

Նիկոլը մարսել է Հայոց ցեղասպանության ժխտումը, շուտով կկատարի մյուս հանձնարարականը՝ Մայր Աթոռում թավշյա գարշահոտություն տարածելու համար

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ցեղասպան հասարակությունը

Այս տարվա հունվարին Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն արեց, որով հարցականի տակ դրեց Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Դա կոչվում է ժխտողականություն և այդ երևույթը պատժելի է օրենքով:

Այնուհետև զարգացնելով ձեռք բերված «կարևոր» հանգրվանը, Նիկոլն առանց քաշվելու հայտարարեց, որ արցախահայության դեմ իրականացված էթնիկ զտումների ու ցեղասպանական գործողությունների հարցում ինքը համաձայնություն է եկել ոճրագործությունն իրականացրած երկրի առաջին դեմքի հետ:

Հիմա հարց եմ տալիս, այս ամենից հետո, որևէ փաստաբանական խումբ, Նիկոլ Փաշինյանի կողմից ստորացված դատավորներ, գիտնականների խումբ, ցեղասպանությունը վերապրած սփյուռքահայերի միասնական արձագանք քրեական գործերի տեսքով տեսա՞ք կամ լսեցի՞ք: Ոչ:

Դուք որևէ արձագանք լսեցի՞ք Հայոց ցեղասպանության թանգարանի գիտխորհրդից կամ տնօրինությունից՝ ժխտողականության ու ցեղասպանական գործողություններում հանցակցության դրվագները դատապարտելու համար: Ո՞վ հրաժարական ներկայացրեց իր սկզբունքային դիրքորոշումն այդ կերպ արտահայտելու համար: Ոչ մեկ: Քար լռություն ու համակերպում:

Հիմա մի զարմացեք, որ կանխորոշված ելքով պատերազմ սպասարկելու համար իշխանության բերված Նիկոլն ու հազարավոր հայ զինվորների ու սպաների դեպի ստույգ մահը տարած այս բանդան, մարսել է Հայոց ցեղասպանության ժխտումը, էթնիկ զտումների մեջ բացահատ հանցակցությունը, իսկ շուտով կկատարի մյուս հանձնարարականը՝ Մայր Աթոռում թավշյա գարշահոտություն տարածելու համար:

Հայաստանյան ու սփյուռքահայ հասարակությունների կողմից այս լուռ համակերպումը զազրելի ու ու սրբապիղծ գործելաոճի հանդեպ կոչվում է մեկ բառով՝ հանցակցություն: Այստեղ որևէ հերքում ու արդարացում չի կարող լինել ու հենց սա է հանդիսանում արժանապատվությունից զուրկ ու համակերպվող հասարակության որակների ցնցող ցուցանիշը: Իսկ դա սովորական հանցակցություն չի, այն սերունդների աննկարագրելի տառապանքն ու ինքնազոհությունը պղծելու, ոճրագործին արդարացնելու ու առանց խորշելու ցեղասպանություն իրականացնելու մեջ մասնակցելու հանցակցություն է:

Լոտոների ու սերիալների վրա աճած մեր հասարակությանը ներկայումս առատորեն կերակրում են ֆեստիվառներով ու հրավառությամբ, քանզի այդ հասարակության ներկայացուցիչները չունեն բարոյականության ու սկզբունքայնության սանդղակներ ու կգերադասեն հրճվալից հայացքներով սեղմել ցեղասպանի ձեռքը ու անձամբ դառնալ ցեղասպան...

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի