copy image url
Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 20:48 16-12-2025

Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ

Ադրբեջանից կրկին հայտարարում են, թե «Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին»։

Այդ երկրի նախագահ Ալիևի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը նշել է, թե 2025 թվականը պատմականորեն նշանակալի հանգրվան է դարձել ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի հարաբերությունների համար։

«Մեր երկրները օգոստոսին նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Մենք հույս ունենք, որ այն կարող է ստորագրվել հաջորդ տարի։ Երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ-ն ավարտեց Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման գործընթացը։ Մինսկի խումբը 2020 թվականից ի վեր անգործունակ մարմին է։ Մեր նպատակն է ապահովել մեր երկրների միջև կայուն խաղաղություն։ Դրան հասնելու համար Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ Դրանից հետո համաձայնագիրը կարող է ստորագրվել և վավերացվել երկու կողմից»,- նշել է Էլչին Ամիրբեկովը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ