copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 11:56 14-12-2025

Պարո՛ն թատրոնի գեղղեկ, Դուք պատրա՞ստ եք ինքներդ դատվել Ձեր իսկ առաջ քաշած դատով. փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

Իր բարձր անունին անարժան սրիկան՝ Տիկնիկային թատրոնի գեղղեկը, առաջարկում է Հայ Առաքելական Եկեղեցու արքեպիսկոպոսին, որպես պատիժ, գանահարել՝ «ամբախ-զամբախ խոսելու համար»։

Այսինքն, արևմտյան արժեքների իբր կրող, արևմտյան բազում գրանտների շահառու՝ նշված սրիկան փաստորեն ճիշտ է համարում մարդուն ենթարկել մարմնական պատժի՝ չնայած, որ պատժի այդ տեսակը (corporal punishment) Արևմուտքում վաղուց հռչակվել է մարդու արժանապատվության բարձր գաղափարին հակասող ու հակաիրավական։

Այս առթիվ ունեմ երկու հարց.
Հարց 1) Տիկնայք և պարոնայք արևմտյան գրանտատուներ, դուք հասկանու՞մ եք, որ տարիներ շարունակ ֆինանսավորել եք ձեր ֆունդամենտալ գաղափարները ոչ միայն չընդունող, այլև հավանաբար չհասկացող մեկին։ Լինելու՞ է ձեր կողմից արձագանք։

Հարց 2) Անարգ սրիկա, պարո՛ն թատրոնի գեղղեկ, Դուք պատրա՞ստ եք ինքներըդ դատվել Ձեր իսկ առաջ քաշած դատով։ Օրինակ եթե մի օր դատարանը որոշի, որ Ձեր խոսացածը՝ «ամբախ-զամբախ խոսելու համար գանահարման անհրաժեշտության» մասին, իրենից ներկայացնում է ամբախ-զամբախ խոսք, որն ըստ Ձեզ՝ ենթակա է գանահարության, պատրաստ կլինե՞ք խոնարհաբար ընդունել 39 գան, թե՞ Դոն Սալյուստի՝ թատերական հայտնի պերսոնաժի պես կդիմեք մանիպուլյացիաների ու խարդավանքների։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը