Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 22:47 12-12-2025

Ռուսական հրթիռը Օդեսայում թուրքական նավ է խոցել

Ռուսական հրթիռը խոցել է Թուրքիայում արտադրված և Պանամայի դրոշի ներքո հանդես եկող CENK-T բեռնա-ուղևորատար նավը Օդեսայում՝ Չեռնոմորսկի նավահանգստում:

Հաղորդվում է, որ նավում գեներատորներ են եղել։

Թուրքիայի ԱԳՆ-ից հաստատում են՝ նավը խոցվել է։

Չեռնոմորսկ նավահանգստի վրա հարձակման հետևանքով տուժել է թուրքական ընկերությանը պատկանող նավը, անձնակազմը տարհանվել է, հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը ուշադիր հետևում է իրավիճակին և անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում քաղաքացիներին։

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված