Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 5 ամիս առաջ - 20:11 11-12-2025

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Օվերչուկ

Հայաստանի անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին անհամատեղելի կլինի. ինչ-որ պահի Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել:

Ըստ ria.ru-ի՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության մերձեցմանը, ապա կարծում ենք, որ երկու ինտեգրացիոն միավորումներին անդամակցությունն անհամատեղելի է։ Եվ ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի ընտրություն կատարել։ Բայց դա Հայաստանի ժողովրդի ընտրությունն է», – ասել է Օվերչուկը։

Ամենից շատ դիտված