copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 23:52 09-12-2025

Դավիթ Համբարձումյանի պաշտպանը դիմել է դատավոր Չիչոյանին՝ տեղեկատվություն տրամադրելու, սակայն մերժում է ստացել

Փաստաբան, Մասիսի ձերբակալված համայնքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Դիմել եմ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անօրինական դատական ակտ կայացրած դատավոր Ժ. Չիչոյանին, որպեսզի վերջինս տրամադրի իր կողմից քննված և դատավճիռ կայացված՝ ծանր և առանձնապես ծանր գործերի վերաբերյալ տեղեկատվություն (գործերի համարները), ինչին վերջինս պատասխանել է, որ նման տեղեկատվություն չի կարող տրամադրել։

Այն, որ դռնբաց գործերով տեղեկատվությունը գաղտնի պահելու անհրաժեշտություն չկա, ինչպես նաև օրենքի համաձայն իրավասու եմ ստանալ պահանջածս տվյալները, կարծում եմ ակնհայտ է, և այդ առումով շատ բան չկա ասելու։

Երեկ կրկին դիմել եմ նույն դատավորին՝ մատնանշելով համապատասխան իրավական նորմերը, որոնց ուժով վերջինս պարտավոր է տրամադրել իմ կողմից պահանջվող տեղեկատվությունը։ Դե իսկ չտրամադրելու դեպքում միանշանակ իրավունքներս կպաշտպանեմ դատական կարգով՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ նրա դեմ հայց հարուցելով։

Հ.Գ. Չիչոյանն ամենայն հավանականությամբ չի տրամադրում իր կողմից քննված գործերի ցանկը, որպեսզի ավելի ակնառու չլինի այդ շարքում անմեղ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անհամաչափ պատիժ նշանակելու հանգամանքը !!

Հ.Գ. Միաժամանակ գրությամբ նշել է, որ պահանջվող տեղեկություններին կարող եմ ծանոթանալ datalex կայքից, սակայն ծանոթանալու համար առնվազն չի տրամադրել գործերի տվյալները:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը