Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 09-12-2025

Դեպքի բացահայտումը կախված ա՝ ծեծվածը որ կուսակցությունից ա․ հարցում

Նախօրեին «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրան Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Երեկ Երևանում դիմակավորված անձինք ծեծել են նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին։ Ի՞նչ եք կարծում, սա կբացահայտվի՞»։

Հարցվածների մի մասը նշեց՝ չի հավատում, որ այդ գործը կբացահայտվի, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Դե կախված է, որ կուսակցությունից ա, բոլոր դեպքերում խաղաղություն եմ մաղթում երկուսի միջև, մի ազգ ենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ճանաչում Միհրան Հակոբյանին։ «Ես չեմ ճանաչում Միհրան Հակոբյանն ով ա, բայց եթե իրանց մարդիկ չեն կբացահայտվի։ Այսինքն կառավարության, կառավարությունում ինչ լինում ա չի բացահայտվում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ այս կառավարության օրոք ոչինչ չի բացահայտվի։ «Ոչ, քանի դեռ էս կառավարությունն է ոչ մի բան չի բացահայտվի։ Իսկ ի՞նչն ա բացահայտվել մինչև հիմա, ոչ մի բան»,- ասաց նա։

«Կարծում եմ այո, որովհետև չարը միշտ պիտի պատժվի, ով ուզում ա լինի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի