Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 11:44 07-12-2025

Փաշինյանը ժամանել է Յոթ վերք. պատարագին մասնակցում է նաև Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը

Նիկոլ Փաշինյանը իր ուղեկիցների հետ ժամանել է Գյումրիի Յոթ վերք եկեղեցի՝ մասնակցելու պատարագի:

Առավոտից եկեղեցու տարածքում կենտրոնացել են մեծաթիվ ոստիկաններ, որոնք թույլ չեն տվել քաղաքացիներին մտնել ներս:

Մատուցվող պատարագին մասնակցում են նաև Փաշինյանին հետ հանդիպած 8 եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված