copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 21:00 06-12-2025

Օգտագործված զուգարանակոնքերից մինչև ամանորյա ուտեստներ. ինչ անհավանական իրեր են վաճառվում List.am-ում

Եթե կարծում եք՝ մարդկային երևակայությունը սահամանափակ է, ապա այդ կարծիքը կփոխվի, երբ այցելեք List.am։ Այստեղ կարելի է գտնել այն, ինչից նույնիսկ պապական խորդանոցում չես հանդիպի։

List-ի որոնումների ժամանակ կարող եք տեսնել «օգտագործված ունիտազ»՝ 15 000 դրամ։

Եթե ուզում եք ամբողջական լոգարանը հավաքել, հոգ չէ՝ «օգտագործված վաննա» 5000 դրամ։

Գուցե մատչելի կավարտեք վերանորոգումը, բայց հնարավոր է թանկ ավարտեք հիվանդանոցում։

Հիվանդանոց արագ տեղափոխվելու համար մեքենա է պետք, իսկ մեքենայի վրա պետք է գազ լինի, List-ում կգտնեք «գազի բալոն մեքենայի համար»՝ օգտագործված։ Գինը նշված չէ, անվտանգության մասին ոչ մի բառ գրված չկա։

Կենդանասերները, հավանաբար, չեն նկատել, որ այստեղ վաճառվում են օձեր՝ 120 000 դրամ։ Տարբեր ցեղատեսակներ կան, բայց մեկ լավ նորություն կա՝ թունավոր չեն։

Քանի որ վաճառքի այս հարթակը միշտ սիրել է բազմաֆունկցիոնալ լուծումներ, այստեղ կան դեղեր միջատների դեմ։ Վաճառվում են նաև մարդկանց հիվանդությունների դեմ դեղամիջոցներ։ Օրինակ՝ երիկամների համար նախատեսված դեղ՝ 20.000 դրամ ։

Իսկ Ամանորին, որպեսզի ձեր պատրաստած ուտելիքներով ստամոքսը չվնասեք , ու սկսեք ստամոքսի դեղ փնտրել, կարող եք գնել՝ «իշլի քյուֆթա», «բլինչիկի լիստեր», եթե ծուլանաք փաթաթել՝ մսով փաթաթված ևս կա։ Կարևոր է նաև պատվերները նախօրոք անել, այլապես «բլինչիկ» չեք ունենա ։

Իսկ աղցանների համար կանաչին 100 դրամ է։ Խանութ գնալ պետք չէ, պարզապես զանգում եք, հանդիպում, տեսնում ու վերցնում։

Ամանորի տրամադրությունը կապահովի «Ձմեռ պապ և Ձյունանուշ» ծառայությունը։

Գիշերելու համար հագուստ ևս կա՝ գիշերազգեստներ օգտագործված, նույնիսկ՝ սովետական։

Այսպիսով՝ List.am-ից գնումներով կարող եք ապահովել Ձեր տան վերանորոգումը, ամանորի սեղանը և տրամադրությունը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին