Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 05-12-2025

Հերոսը Եռաբլուրի մեր տղերքն են, ուրիշ ոչ ոք. հարցում

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան կայքում հրապարակել էր տեսանյութ․ «Մեր ժամանակների հերոսը 2024 թ.»-ի մրցանակաբաշխությունից։

Oragir.News-ը շրջել է Երևանում և հարցրել մարդկանց. «Ձեր կարծիքով՝ ո՞վ է մեր ժամանակների իրական հերոսը»։

Երիտասարդ մի տղամարդ, հակիրճ և կտրուկ, ասաց․ «Չունենք հերոս։ Հերոս ունենալու դեպքում սենց չէինք ապրի»։

Այնուամենայնիվ, հարցվածների մեծ մասը կարծիք հայտնեց, որ իրական հերոսը հենց ժողովուրդն է։

Մեկ այլ անցորդ բացեց փակագծերը՝ ավելի մանրամասն բացատրելով այդ միտքը․ «Հերոսը հայ ժողովուրդն է, որ դիմանում է այս պայմաններում»,– ասաց նա։

Այդուհանդերձ, եղան նաև խորը հիասթափություն արտահայտողներ։

Մի կին նշեց․ «Չունենք հերոս, որովհետև մեր լավ հերոսների գլուխները կերան։ Չեմ կարծում, որ հիմա կա մեկը, ում կարելի է վստահել»։

Մեկ այլ կին էլ այլ դիտարկում արեց՝ հերոսին կապելով քաղաքական գործընթացների հետ․ «Հերոսը նա է, ով պայքարում է այս նոր կառավարության դեմ»,– ասաց նա։

Եղան նաև մարդիկ, ովքեր հերոս որակումեցին ոչ թե հանրային դեմքերին, այլ ամենօրյա կյանքում ուժ և պատասխանատվություն ցուցաբերողներին․ «Հերոսը լավ ծնողներն են, որ լավ դաստիարակություն են տալիս»։

«Հերոսը մեր Եռաբլուրի տղերքն են, ուրիշ ոչ մեկը»,– շեշտեց մի կին

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից