copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 16:55 05-12-2025

Վախվորածություն էր. Ցեղասպանություն տեսած պետությունը չպետք է աչք փակեր ուկրաինացի երեխաների ճակատագրի վրա

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը չորեքշաբթի օրը հատուկ նստաշրջանում բանաձև է ընդունել, որով Ռուսաստանից պահանջում է անհապաղ, անվտանգ և անվերապահ վերադարձնել բոլոր ուկրաինացի երեխաներին, որոնք բռնի դուրս են բերվել կամ տեղահանվել են իր զորքերի օկուպացրած տարածքներից։

Փաստաթղթում Ռուսաստանին կոչ է արվում դադարեցնել ուկրրիանացի երեխաներին ստիպողաբար տեղահանելու, ծնողներից և օրինական խնամակալներից բաժանելու, նրանց կարգավիճակը՝ այդ թվում քաղաքացիությունը փոփոխելու և որդեգրելու գործելակերպը, ինչպես նաև անչափահասների գաղափարական մշակումը։ Բանաձևը պաշտպանել է 91 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Եվրամիության երկրները, Ուկրաինան և Վրաստանը։ Դեմ է քվեարկել 11 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Կուբան, Իրանը։ 57 երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Հայաստանը և Կենտրոնական Ասիայի պետությունները, ձեռնպահ են քվեարկել։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ, ով նշեց, որ սա Հայաստանի իշխանությունների կողմից հերթական վախվորածության դրսևորումն է։

«Ես գտնում եմ, որ Հայաստանի իշխանությունը ևս մեկ անգամ ավելորդ վախվորածություն է դրսևորել։ Պետությունը, որը ամբողջ աշխարհին հայտնում է, որ ցեղասպանություն տեսած ազգի հետևորդ է, որը ամբողջ աշխարհին ներկայացնում է, որ ադրբեջանցիները էթնիկ զտում են իրականացրել Արցախում ընդամենը մի քանի տարի առաջ, չի կարող կողմ չլինել որբերի վերադարձի կամ առևանգված երեխաների վերադարձի հարցին՝ անկախ նրանից, թե դրա մյուս կողմը ո՞վ է։ Առավել ևս, որ օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, թե այդ երեխաներից որոշներին ուղարկում են Հյուսիսային Կորեայի որոշակի ճամբարներ, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Եվ ամեն դեպքում, Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը մի օր դրա համար պատասխան տալու է։ Այսպիսով, սա Հայաստանի իշխանությունների հերթական սայթաքումն է, իմ կարծիքով»,– նշել է փորձագետը։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանն իր զորքերի օկուպացրած տարածքներից դուրս է բերել առնվազն 20 հազար երեխաների, որոնցից ընդամենը շուրջ 1850-ին է հաջողվել վերադարձնել։ Մոսկվան համաձայն չէ այդ թվերին, ինչպես նաև «բռնի տեղահանում» ձևակերպմանը՝ պնդելով, թե երեխաների դուրսբերումը իրականացվել է նրանց «անվտանգության ապահովման նպատակներով» և որ պատրաստ է նրանց վերադարձնել հարազատներին, եթե նրանք դա խնդրեն։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ

Ձեզ գուցե հետաքրքրի