Երգչուհի Սոնա Ռուբենյանի ընտանիքում մեծ ուրախություն է։ Հղիության մասին լուրը հայտնելուց հետո, երգչուհին սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջում նոր հրապարակում է արել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սոնան իր հազարավոր հետևորդների հետ կիսվել էր անսահման բարի ու ուրախալի լուրով՝ պաշտոնապես հայտնելով, որ ինքն ու ամուսինը սպասում են իրենց երկրորդ բալիկին։
«Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու»,- գրել էր Սոնան՝ արժանանալով հազարավոր շնորհավորանքների։
Այժմ արդեն, ուրախալի լուրի հրապարակումից հետո, Սոնա Ռուբենյանը շարունակում է հետևորդներին պարգևել դրական էմոցիաներ։