Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 13:37 05-12-2025

Ապատեղեկատվություն են տարածում, թե խուսափում ենք ծանոթանալ սպառազինության նմուշներին․ Աբրահամյան

Իշխանությունների կողմից հնչող հայտարարությունները, թե ընդդիմությունը խուսափում է գնալ և ծանոթանալ ձեռք բերված սպառազինության նմուշներին, չեն համապատասխանում իրականությանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ պաշտպանության նախարարն ասել է, թե հնարավորություն կա ծանոթանալու այն նմուշներին, որոնց մասին խոսվում է։ Արտառոցն այն է, որ 3-4 շաբաթ առաջ ՊՆ ներկայացուցիչը կապվել է ինձ հետ և հարցրել, թե արդյոք ես պատրաստ եմ ծանոթանալու դրանց։ Իրենց ներկայացրել եմ իմ մոտեցումները, հիշեցրել, որ 6 ամիս շարունակ ՊՆ-ն արգելել է իմ մուտքն առաջնագիծ, և ասել այն մոտեցումները, որոնց պարագայում կգնամ և կծանոթանամ։ Եղել է փոխըմբռնում։ Բայց, ի հեճուկս այդ փոխըմբռնման, իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, թե մենք խուսափում ենք ծանոթանալու սպառազինության նմուշներին։ Լավ կլինի, որ իշխանության ներկայացուցիչներն ԱԺ ամբիոնից ապատեղեկատվություն չտարածեն»,-ասաց Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին