copy image url
Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 19:08 04-12-2025

Մեզ ոչ ոք չի մոտեցել, ոչինչ չի ասել. ԱԱԾ-ականները գնացել են այնտեղ, որտեղ մատուցվելու է պատարագը. քահանա

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` ԱԱԾ-ականները Գյումրիի եկեղեցիներում են, հոգևորականներին համոզում են մասնակցել Փաշինյանի մասնակցությամբ կատարվող «պատարագին»։

Նշենք նաև, որ Շիրակի թեմի քահանաները հրաժարվել են պատարագ անել Փաշինյանի «սրտի ցանկությամբ», այսինքն՝ Վեհափառի անունը զեղչված։

Oragir.News-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Գյումրիի եկեղեցիների հոգևորականներից։ Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հուսիկ Գրիգորյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է. «ԱԱԾ-ականներին չի կարելի՞ գալ եկեղեցի, եկել են, հիմա եկած էլ լինեն։ Ես շփում չեմ ունեցել որևէ մեկի հետ, ինձ ոչ ոք չի մոտեցել»։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Փավստոս Սարգսյանն էլ ասաց. «Ես հիմա ծառայության մեջ եմ և նմանատիպ հարցերի չեմ կարող պատասխանել»։

Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցու քահանա Տեր Նշան Պանֆյորովն էլ հայտարարեց. «Մեզ ոչ ոք չի մոտեցել, ոչինչ չի ասել... ինձ չեն մոտեցել անձամբ և չեն անհանգստացրել։ Բնականաբար այն եկեղեցի գնացած կլինեն, որտեղ ուզում են անել պատարագ»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը կիրակի Գյումրիի Հակոբ Մծբնա եկեղեցում է անցկացնելու պատարագ։ Հակոբ Մծբնա եկեղեցու քահանա Տեր Ռուբեն Գասպարյանին ճնշում են, որպեսզի Փաշինյանի քիմքին հարմար տեքստով մատուցվի անմահ պապտարագը, այսինքն` Վեհափառի անունը զեղչված։

Երեկ քահանան Oragir.News-ին տված հարցազրույցում վստահեցրել էր, որ Վեհափառի անունը չի զեղչվի, ոչ էլ կալանավորված սրբազանի` Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը