Ներքին Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 22:17 03-12-2025

Արցախի հետ ինչ պետք էր՝ 13 թվին արել, պրծել են, պռոստը դրեցին հարիֆ Նիկոլի վզին. հարցում

Կառավարության կայքէջում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խմբի նյութերի հետ։

Այս հրապարակումների ֆոնին Oragir.News-ը հարցում է իրականացրել Նուբարաշեն վարչական շրջանում, փորձելով պարզել քաղաքացիները կարծիքը՝ փաստաթղթերի հրապարակումը Նիկոլ Փաշինյանի կողմից արդարության դրսևորո՞ւմ է, թե՝ ընդամենը նախընտրական քայլ ձայներ ապահովելու նպատակով։

Հարցված քաղաքացիներից շատերը հանդես եկան իշխանամետ գնահատականներով։ Որոշներն ասացին, որ չեն ցանկանում կարծիք հայտնել, իսկ մի ստվար հատված ընդգծեց, որ ծանոթ չէ փաստաթղթերին կամ պարզապես չի զբաղվում քաղաքականությամբ.

«Փաշինյանը մնում է Փաշինյան, թող վայելի պաշտոնը»,- ասաց մի տարեց քաղաքացի:

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան