copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 13:30 03-12-2025

Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ սահմանը վեց ամսվա ընթացքում բացելու հնարավորությունը. Bloomberg

Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը առաջիկա վեց ամսվա ընթացքում բացելու հնարավորությունը։

«Ըստ իրազեկ աղբյուրների՝ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը առաջիկա վեց ամսվա ընթացքում բացելու հնարավորությունը, ինչը վերջ կդնի Եվրոպայում սառը պատերազմի ժամանակների վերջին փակ սահմանի գոյությանը և ճանապարհ կբացի Կովկասում առևտրի վերածննդի համար», - հաղորդում է գործակալությունը։

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները չեն արձագանքել Bloomberg-ի մեկնաբանության խնդրանքներին։

Ամենից շատ դիտված