Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 12:25 02-12-2025

Առողջապահության ապահովագրությունը չի լուծելու մեր խնդիրները, վեր է հանելու թաքնվածները․ Ավանեսյան

Մեր երկրում փուլային ձևաչափով ներդնելու ենք մի ընդհանրական համակարգ, որն ապահովելու է բոլոր քաղաքացիների առողջական հիմնական կարիքների բավարարումը: Այն համընդհանուր է, այսինքն՝ ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի բոլոր առողջապահական կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 2-ի նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը:

Նախարարի խոսքով՝ ապահովագրական համակարգը ներդրվելու է 3 տարվա ընթացքում:

«2028 թվականի հունվարի 1-ից մեր վերջնական փուլը մեկնարկում է, և 2029 թվականին մեր բնակչության ճնշող մեծամասնությունը պիտի ունենա առողջության համընդհանուր ապահովագրություն»,- ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ Առողջապահության ապահովագրությունը չի լուծելու մեր խնդիրները, այլ վեր է հանելու թաքնվածները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի