Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 19:25 01-12-2025

Իրանը և Թուրքիան նոր համատեղ երկաթգիծ են կառուցելու

Իրանը և Թուրքիան պայմանավորվել են նոր համատեղ երկաթգիծ կառուցել, որը կծառայի որպես Ասիայի և Եվրոպայի միջև ռազմավարական դարպաս, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Նախատեսվող երթուղին, որը ձգվելու է դեպի Թուրքիայի Արալիկ սահմանային շրջան, կունենա մոտ 200 կիլոմետր երկարություն, ըստ նախնական հաշվարկների՝ շինարարությունը կտևի երեքից չորս տարի:

Այս ամսվա սկզբին Իրանի տրանսպորտի նախարար Ֆարզանե Սադեղը հայտարարել էր, որ երկաթուղին երբեմնի Մետաքսի ճանապարհի հարավային հատվածը կդարձնի «միջանցք, որը կապահովի Չինաստանի և Եվրոպայի միջև երկաթգծերի շարունակականությունը՝ նվազագույն կանգառներով»:

Իրանը ձգտում է ընդլայնել ենթակառուցվածքները և առևտուրը հարևան երկրների հետ՝ տասնամյակների միջազգային պատժամիջոցներից տուժած տնտեսությունը վերականգնելու համար։